IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է. նոր մասնաճյուղը լիովին համապատասխանում է IDBank-ի նորարար մոտեցմանն ու ծառայում է հաճախորդների հարմարավետ սպասարկմանը։Ինչպես հայտնել են Բանկի հաղորդակցման բաժնից, Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացվող «Մալաթիա» մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ:«Կարեւորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն մուտքագրելով հեռախոսահամար, փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաեւ շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ եւ շատ ավելին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանն ասել է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն։ «Որպես թվային բանկ IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միեւնույն ժամանակ մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը»,- նշել է Սուրեն Մարգարյանը։IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 21719