ԵԿԲ. Եվրոգոտում ֆինանսական կայունության ռիսկերը մեծանում են
16.11.2022 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forbes.com

Ըստ Prime գործակալության՝ ԵԿԲ-ն կարծում է, որ ամենամեծ վտանգի տակ են պարտքերով ծանրաբեռնված տնային տնտեսությունները, ընկերությունները եւ երկրները։ Էներգիայի արագ աճող գները բարձրացրել են ռեցեսիայի հնարավորությունը մինչեւ 80%, իսկ տոկոսադրույքների սրընթաց բարձրացումը, որն անհրաժեշտ է գների աճը զսպելու համար, արդեն իսկ սնուցում է շուկայի անկայունությունը եւ ավելացնում պարտքի սպասարկման արժեքը:
«Եվրոգոտու ֆինանսական կայունության ռիսկերը ուժեղանում են էներգակիրների գների ուժեղ աճի, բարձր գնաճի եւ տնտեսության թույլ աճի ֆոնին: Այս բոլոր խոցելիությունները կարող են դրսեւորվել միաժամանակ եւ ուժեղացնել միմյանց»,- ասված է ԵԿԲ կիսամյակային զեկույցում։
Եվրոգոտու բանկային հատվածն, ընդհանուր առմամբ, գնահատվում է կայուն, քանի որ այն մի քանի տարի շարունակ ավելացրել է կապիտալը, իսկ ոլորտի շահույթն աճում է տոկոսադրույքների բարձրացման շնորհիվ:
Սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են դժվարություններ, քանի որ տնտեսական խնդիրները նվազեցնում են եկամուտները, ինչը կարող է սահմանափակել վարկառուների՝ պարտքերը սպասարկելու հնարավորությունները: Տնտեսության դանդաղման հետ մեկտեղ բանկերը նույնպես կբախվեն ավելի բարձր ծախսերի եւ վարկավորման ծավալների աճի թուլացմանը:
«Վերջին շրջանում բանկային հատվածի շահութաբերությունն աճել է տոկոսադրույքների բարձրացման շնորհիվ, սակայն որակի վատթարացման նախնական նշաններ կան, ինչը կարող է պահանջել ավելի էական պահուստավորում»,- ընդգծել են ԵԿԲ-ում:
Նշվում է նաեւ, որ երկրների իշխանությունների հնարավորությունները ծախսերը բարձր մակարդակում պահպանելու համար սահմանափակ են, ընդ որում շատ երկրների կառավարություններ մեծածավալ աջակցություն են ցուցաբերում բնակչությանը՝ փոխհատուցելու էներգիայի աճող սակագները, ինչը պարտքի կայունության առումով մտահոգություն է առաջացնում:
«Համավարակից հետո պետական պարտքի բարձր մակարդակը, զուգորդված ֆինանսավորման ավելի կոշտ պայմաններով, սահմանափակում են տարածությունը բյուջետային քաղաքականության այնպիսի միջոցների ընդունման համար, որոնք ռիսկեր չեն առաջացնի պարտքի կայունության համար»,- նշված է զեկույցում:
Այս բոլոր գործոններն ուժեղացնում են ֆինանսական շուկաների անկանոն շտկման ռիսկը՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա դրա ազդեցության հավանականությամբ:
Առայժմ ֆինանսական անձանց պարտքի հետ կապված մտահոգությունները տարածվում են միայն ցածր եկամուտ ունեցող վարկառուների վրա, սակայն ցիկլի շրջադարձն անշարժ գույքի շուկայում եւ այդ ոլորտում գների անկումը կարող են վատթարացնել իրավիճակը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: