ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի €2.6 միլիարդի ներդրումային փաթեթ

15.11.2022 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ կարեւորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը:

Հաղորդվում է, որ նա կարեւորել է նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված €2.6 միլիարդի տնտեսական եւ ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:

Հանդիպմանը կարեւորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տնտեսության, առեւտրի, ներդրումների, էներգետիկայի եւ այլ ուղղություններով:
Դիտում՝ 3832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW