Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) «ուժեղ ճնշում է գործադրել» իտալական UniCredit բանկային խմբի վրա՝ արագացնելու ռուսաստանյան բիզնեսից դուրս գալու գործընթացը։Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Ըստ նրանց՝ ԵԿԲ-ն խմբի ներկայությունը Ռուսաստանում գնահատում է որպես ռիսկի անցանկալի աղբյուր եւ այդ պատճառով դրդում է UniCredit-ին լքել երկիրը:UniCredit-ի գործադիր տնօրեն Անդրեա Օրչելը բացառել է ռուսաստանյան ակտիվների արագացված վաճառքի հնարավորությունը «տեղական օլիգարխին», ինչպես դա արեց Societe Generale-ը՝ հանգեցնելով ավելի քան €3 միլիարդի վնասի, գրում է FT-ն։ Փոխարենը՝ UniCredit-ը բանակցություններ է վարել ռուսաստանյան ակտիվներով հետաքրքրված կողմերի հետ Չինաստանից, Հնդկաստանից եւ Թուրքիայից: Այս առիթով ԵԿԲ-ն պահանջել է խմբից պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել իր աշխատանքի վերաբերյալ: 06.07.2022 | 10:29 UniCredit-ը կարող է վաճառել իր բանկը ՌԴ-ում՝ բաժնեմասի հետգնման հնարավորությամբ Թերթի աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ UniCredit-ը եւ ԵԿԲ-ն փոխանակվել են մի շարք նամակներով, որտեղ ներկայացրել են իրենց տեսակետները տարբեր հարցերի շուրջ: ԵԿԲ-ի մոտ դժգոհություն առաջացրած մեկ այլ խնդիրը Անդրեա Օրչելի ղեկավարած խմբի ցանկությունն էր՝ բաժնետերերին բարձր շահաբաժիններ վճարել։Ինչպես նշում են թերթի զրուցակիցները, Անդրեա Օրչելը այնքան էլ ակտիվ չէ իր որոշումների մասին կարգավորիչ մարմնին տեղեկացնելու հարցում, քան իր նախորդները։UniCredit-ից FT-ին հայտնել են, որ խումբը «հանձնառու է Ռուսաստանից դուրս գալ կարգավորված եւ վճռական ձեւով»: Tweet Դիտում՝ 6730