Բաքուն մտահոգված է, որ ժամանակի ընթացքում ԵՄ-ն կվերսկսի գազ գնել Ռուսաստանից

03.11.2022 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլնուր Մամեդով #ԵՄ #գազ
Բաքուն ցանկանում է վստահ լինել, որ Եվրամիությունը պատրաստ է գազ գնել 2027 թվականից հետո եւ չի հրաժարվի ադրբեջանական մատակարարումներից հօգուտ ռուսականի։

Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Հուլիսին Ադրբեջանը եւ ԵՄ-ն փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Բաքուն նախատեսում է 2027 թվականից ԵՄ արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

«Եվրոպան այժմ այլընտրանքային մատակարարումների հրատապ կարիք ունի: Մենք պետք է համոզված լինենք, որ դա ինչ-որ ինքնաբուխ պահանջարկ չէ, որն առաջացել է ուկրաինական պատերազմի լույսի ներքո, որը հետո կդադարի, եւ դուք հանկարծ կշարունակեք գազ գնել Ռուսաստանից»,- Մամեդովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ասել է, որ եղած պայմանավորվածությունների շրջանակում մատակարարումներն ավելացնելու համար Ադրբեջանին անհրաժեշտ են «միլիարդավոր դոլարների» ներդրումներ՝ Հարավային գազային միջանցքն ընդլայնելու համար, ինչպես նաեւ երկարաժամկետ պայմանագրեր եվրոպական ընկերությունների հետ 2027 թվականից հետո։



Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիեւը հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն մրցակցել Ռուսաստանի հետ գազի եվրոպական շուկայում։ «Մեր մտքով անգամ չի անցել գազի եվրոպական շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- ասել էր նա։
Դիտում՝ 9254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW