2023-ին ԿԲ-ն համաշխարհային ապրանքային շուկաներում գնային նվազում է ակնկալում

01.11.2022 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #գնաճ #գնային նվազում
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Հայաստանում գնաճի դեմ ԿԲ-ն պայքարում է մի քանի եղանակով:

«Տոկոսադրույքի բարձրացումն ու փոխարժեքի արժեւորումն օգնում են գնաճը որոշակի զսպելուն: Եթե մենք, ըստ էության, չմիջամտեինք եւ տոկոսադրույքը չբարձրացնեինք ու  փոխարժեքն էլ չարժեւորվեր, մեր գնահատականով՝ Հայաստանում գնաճն առնվազն կլիներ 15%, իսկ հիմա 9.9% է: Ակնկալում ենք, որ տարեվերջին կունենանք շուրջ 10%-ի գնաճ:

Մենք առաջիններից էինք աշխարհում, որ տոկոսադրույքը բարձրացրեցինք. առաջին անգամ 2020 դեկտեմբերին էր ու մոտ 10-11 ամիս անց դրա դրական պտուղները տեսանք: Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների, որտեղ գնաճը նոր սկսում էր բարձրանալ, ՀՀ-ում գնաճն իջնում էր: Մեզ մոտ մինչեւ ռուս-ուկրաինական ճգնաժամը գնաճը 10%-ից հասել էր 6%-ի ու մոտ էինք մեր թիրախին»,- ասել է ԿԲ նախագահը:

Նա նշել է, որ 2023 թվականի համար կանխատեսումներում ակնկալում են, որ համաշխարհային ապրանքային շուկաներում որոշակի գնային նվազում կլինի:

«Դժվար է կանխատեսել պրոցեսները, որոնք տնտեսական հարթությունից դուրս են: Բայց 2023-ին ապրանքային շուկաներում ավելի մեղմ սցենարներ պետք է ակնկալել, քանի որ տնտեսությունների տնտեսական աճերը նվազում են. թե ԱՄՆ-ում, թե Եվրոգոտում, թե Չինաստանում ակնկալվում է ցածր տնտեսական աճ: Այս ամենը պահանջարկը զսպող գործոններ են, որոնք կարող են եւ պիտի հանգեցնեն ապրանքների որոշակի գների նվազման: Հարց է, թե դա ինչպե՞ս կտարածվի Հայաստանի լոկալ գների մեջ: Հիմնական գործոնը, որը կարող է որոշակիորեն այդ պրոցեսը դանդաղեցնել կամ խոչընդոտել, ահռելի պահանջարկն է Հայաստան եկած միջազգային այցելուների կողմից»,- ասել է Մարտին Գալստյանը:
Դիտում՝ 3437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW