Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ին իրականացրել է Երեւան-Թբիլիսի առաջին չվերթը: Թռիչքի մեկնարկն ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտրել են Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը եւ ուղեւորներից մեկը:Թռիչքի տեւողությունը կազմում է 30 րոպե: Fly Arna-ն շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ՝ ուղեւորներին հնարավորություն տալով վայելել հանգստյան օրերը Թբիլիսիում:Մեկնարկային չվերթի ժամանելու կադրերը հասանելի են այս հղումով. Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Tweet Դիտում՝ 10259