Արցախբանկն ամփոփել է «Արեւային նվերներ Mastercard-ով» ակցիայի արդյունքները: Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակում 2022թ.-ի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ բանկի Mastercard կամ Maestro քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած եւ ամենաբարձր միավորներ կուտակած քարտապանները հաղթող են ճանաչվել եւ շահել հետեւյալ նվերները.• 1-ին տեղ՝ Apple iPhone 13 Pro MAX 128GB• 2-րդ տեղ՝ Sony PlayStation 5• 3-րդ տեղ՝ Apple iPhone 13 128GB• 4-րդ տեղ՝ Apple Airpods 3• 5-րդ տեղ՝ Apple Airpods 3• 6-10-րդ տեղեր՝ ՀՀ-ում ընտանեկան երկօրյա հանգստի սերտիֆիկատ 4 անձի համար:Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացմանը բանկի ղեկավարությունը ողջույնի խոսքում բարձր գնահատականի է արժանացրել ակցիայի մասնակիցների եւ բոլոր հավատարիմ հաճախորդների՝ տարիներ շարունակ բանկի նկատմամբ վստահություն ցուցաբերելու եւ ընկերության թիմի կողքին լինելու հանգամանքը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընդգծվել է նաեւ հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումներում, որոնք ի վերջո նպաստում են բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցությանը: Բանկը վստահեցրել է, որ առաջիկայում ընկերության թե հավատարիմ եւ թե նոր հաճախորդներին սպասվում են նոր հաճելի անակնկալներ ակցիաների եւ հատուկ առաջարկների տեսքով, նաեւ ժամանակակից թվային լուծումներով նախագծեր: «Արցախբանկը հետեւողական է իր հեռանկարային զարգացման ծրագրին, այդ թվում՝ քարտային պրոդուկտների գործիքակազմի ընդլայնմանը եւ արդիական թվային լուծումների ներդնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ակցիայի ամփոփումը տեղի է ունեցել բանկի վերջերս վերաբացված Երեւանի կենտրոնական մասնաճյուղում, որը շուրջ 21 տարի շարունակ բանկային ծառայություններ է մատուցում շուկայում: Վերանորոգումից հետո քաղաքացիները սպասարկվում են նորաոճ հարմարավետ սրահներում, որտեղ առկա է հերթերի կառավարման համակարգ եւ գերարագ Wi-Fi ինտերնետ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մայրաքաղաքի Կիեւյան 3 հասցեում գտնվող Երեւանի կենտրոնական մասնաճյուղը, ինչպես եւ բանկի մյուս մասնաճյուղերը, պատրաստ են սպասարկելու հաճախորդներին երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30 - 17:00: Հաճախորդներին հասանելի է բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը, մասնավորապես բանկային հաշիվների բացում եւ վարում, ավանդների ներգրավում, փոխանցումների իրականացում, վճարային քարտերի թողարկում եւ սպասարկում, ինչպես նաեւ նոր՝ ավելի գրավիչ, մրցունակ եւ հարմարավետ պայմաններով անհատական եւ բիզնես վարկերի տրամադրում: Tweet Դիտում՝ 7872