Հայաստանյան առցանց առաքման ոլորտի առաջատար Menu.am-ը դեռ 10 տարի առաջ միակն էր, ում հաջողվեց ստեղծել էլեկտրոնային առեւտրի սեփական հարթակ՝ կայք եւ բջջային հավելված։Այս տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է ամուր գործնական հարաբերություններ ավելի քան 500 գործընկերների հետ։ Նրանցից շատերն այս օրերին իրականացնում են հատուկ ակցիաներ միայն Menu-ի հաճախորդների համար։ Այդ ամենին նպաստել է հաճախորդների հետ շփումն ու հետադարձ կապը, նրանց կարծիքներին ուշադրություն դարձնելը։ Դա սկիզբ է դրել օնլայն պատվերների հայաստանյան մշակույթի զարգացմանը։Այդ է պատճառը, որ ընկերությունը որդեգրել է «Առաջինը, հայկականը» կարգախոսըՔանի որ Menu.am-ը ոլորտում առաջինն էր, իհարկե, եղել են նաեւ թերացումներ եւ սխալներ։ Սխալներին ուշադրություն դարձնելն է, որ օգնեց Menu.am-ի ամբողջ թիմին բարեփոխումների շարք սկսել՝ բոլոր ուղղություններով։ Սա մի լայնածավալ աշխատանք է, որը կարճ ժամկետում տեղափոխելու է ընկերությունը բոլորովին այլ հարթակ։Ի՞նչ է պատրաստել Menu.am-ն այս տարիԸստ Menu.am-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանի՝ սկիզբ է դրվում նոր աշխատելաոճի, սպասվում են բազմաթիվ անակնկալներ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների եւ թե՛ գործընկերների համար։10-ամյակին ընդառաջ Menu.am-ի նախաձեռնած ակցիաներից ու անակնկալներից շատերն արդեն սկսվել են։ Ինչպես նաեւ սկսվել է տոնական խաղարկությունը։Փոփոխություններն ու նորություններըMenu.am-ը շարունակում է ընդլայնել է պատվերների քարտեզն ու տեսականին։Աշխատելով 24 ժամ՝ ընկերությունն արդեն առաքում է Աբովյանում, Գյումրիում եւ Էջմիածնում, ինչպես նաեւ ընդլայնում է առաքանիների տեսականին։Հնարավոր է պատվիրել գրեթե ամեն ինչ՝ պատրաստի սնունդ, մթերք, տնտեսական ապրանքներ, կենդանիների կեր, ծաղիկներ, նվերներ, նվեր-քարտեր, գրքեր եւ այլն։ Հաճախորդը կարող է պատվեր կատարել միաժամանակ մի քանի ռեստորաններից եւ խանութներից, իսկ ստանալ այն միաժամանակ՝ մեկ առաքմամբ։«Իսկ զանգերի կենտրոնը (010 222 000) կօգնի կապ հաստատել Menu.am-ի հետ՝ խնդիր ծագելու դեպքում։ Արագ արձագանքն ու հաճախորդի երջանկությունը վաղուց առաջնահերթություն են ընկերության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 3554