Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին
20.10.2022 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
«Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի իրական հայրենասերներից է, ով պրոֆեսիոնալիզմ ու տաղանդ է դրսեւորել թե՛ որպես կայացած գործարար, թե՛ որպես իր ժողովրդի եւ հայրենիքի խնդիրներից անմասն չմնացող անձնավորություն։
Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետական նախարարի պաշտոնում մեծ հույս է ներշնչում Արցախի Հանրապետոությունում խաղաղության, զարգացման, բարգավաճման եւ կայունության համար։ Վստահ եմ, որ դա կօգնի զարգացման եւ ներդաշնակության նոր փուլ բացել Արցախում։
Ես իմ կողմից կշարունակեմ աջակցել Արցախի Հանրապետոությանը տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում եւ մտադիր եմ շարունակել համատեղ նոր լայնածավալ ծրագրեր իրականացնել Արցախի եւ նրա բնակիչների բարեկեցության բարձրացման համար», - ասել է Սամվել Կարապետյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: