Առցանց խաղերի ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող առաջատար «Evolution» ընկերությունն իր ուղիղ հեռարձակումների ստուդիան է բացել Երեւանում։ Նորաբաց ստուդիան այսուհետ կսպասարկի առցանց խաղերի օպերատորներին ամբողջ աշխարհում։Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընկերության ներկայացուցիչներին Հայաստանը գրավել է հարուստ պոտենցիալով ու աշխատուժի լայն հնարավորություններով։ «Մինչ 2020 թվականին հայկական շուկա մուտք գործելը, մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք տարբեր վայրեր մեր գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Մեզ համար շատ կարեւոր են մարդիկ, ում հետ պատրաստվում ենք աշխատել: Մենք փնտրում էինք հավակնոտ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց կարիերան սկսել միջազգային, բազմամշակութային միջավայրում»,- նշել է «Evolution Armenia»-ի Գործառնությունների մենեջեր Նադեժդա Աբոլան: «Evolution» ընկերության Գործառնությունների Տնօրեն Օլեսյա Իվանովայի պնդմամբ՝ ընկերության հիմնական նպատակն է ծրագրային ապահովում մշակել առցանց խաղերի համար եւ գործարկել առցանց հեռարձակման ստուդիաները, որտեղ թիմի անդամները շուրջօրյա ռեժիմով խաղեր կվարեն։«Մուտք գործելով հայկական շուկա՝ Evolution-ը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել տեղի երիտասարդների համար։ Ներկա պահին ընկերության հայաստանյան գրասենյակում կա ավելի քան 200 աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ։«Evolution» ընկերությունը հիմնադրվել է 2006-ին եւ մասնաճյուղեր ունի աշխարհի ավելի քան 40 վայրերում։ Ընկերությունն առցանց խաղերի ոլորտում ամենախոշոր օպերատորներին է առաջարկում նորարար ծրագրային ապահովման լուծումներ՝ միաժամանակ մշակելով, ստեղծելով, գովազդելով ու լիցենզավորելով ամբողջովին ինտեգրված B2B առցանց կազինոյի լուծումներ խաղային օպերատորների համար։ Tweet Դիտում՝ 7680