ՀՀ բանկերի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են շուրջ 14%-ով
17.10.2022 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2022թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 6.52 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 8.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 20-րդն է:
Ակբա բանկը 5.74 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2021թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 4.38 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 30.9%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 26-րդն է:
Ակբա բանկին հաջորդում են Արդշինբանկը՝ 5.05 մլրդ դրամ (32-րդ տեղ, աճ՝ 81.1%), Ինեկոբանկը՝ 4.22 մլրդ դրամ հարկերի ծավալով (39-րդ տեղ, աճ՝ 1%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2022թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3.82 մլրդ դրամ հարկ (48-րդ տեղ, աճ՝ 8.6%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 3.06 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 66.5%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 2.82 մլրդ դրամ (68-րդ տեղ, աճ՝ 7.4 %),
Արմսվիսբանկը՝ 2.76 մլրդ դրամ (72-րդ տեղ, աճ՝ 12.8%)
Հայէկոնոմբանկը՝ 2.54 մլրդ դրամ (79-րդ տեղ, անկում՝ 19.4%),
IDBank-ը՝ 1.99 մլրդ դրամ (100-րդ տեղ, անկում՝ 2%),
ԱրարատԲանկը՝ 1.93 մլրդ դրամ (102-րդ տեղ, աճ՝ 19.2%),
Յունիբանկը՝ 1.83 մլրդ դրամ (106-րդ տեղ, աճ՝ 11.8%)
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.65 մլրդ դրամ (111-րդ տեղ, աճ՝ 9.4%),
Evocabank-ը՝ 1.21 մլրդ դրամ (151-րդ տեղ, աճ՝ 88.7%),
Մելլաթ Բանկը՝ 0.72 մլրդ դրամ (261-րդ տեղ, աճ՝ 28.7%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.62 մլրդ դրամ (295-րդ տեղ, անկում՝ 10.5%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: