Ռուսաստանը քառապատկել է իր բիզնես ներկայությունը Թուրքիայում
17.10.2022 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arbat.media

Ընդհանուր առմամբ, ութ ամսում Թուրքիայում ստեղծվել է 86,5 հազար ընկերություն, որոնցից 14 090-ը՝ օտարերկրյա մասնակցությամբ։ Հիմնված արտասահմանյան ընկերությունների թվով առաջատարն Իրանն է՝ 874 ընկերություն։
Ռուսաստանը 2021 թվականի համեմատությամբ ավելի քան քառապատկել է իր բիզնես ներկայությունը Թուրքիայում։ Մեկ տարի առաջ երկրում ստեղծվել էր ռուսաստանյան մասնակցությամբ 177 ընկերություն։
Ըստ վիճակագրության՝ Թուրքիայում ռուսաստանյան ընկերությունների գրանցման աճ է արձանագրվել ապրիլ ամսից։ Ընկերությունների մեծ մասը՝ 410-ը, զբաղվում է առևտրով, դրանց հաջորդում են ՏՏ ոլորտի կառույցները (73), երրորդ տեղում արտադրությամբ զբաղվող ընկերություններն են (56)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: