ԵՄ-ն գնահատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհանուր արժեքը
11.10.2022 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ dw.com

Այս գումարի տակ ԵՀ-ն նկատի ունի Ռուսաստանի եւ ԵՄ երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալը (ներմուծում եւ արտահանում), որը եղել է 2021 թվականին:
Ներմուծման սահմանափակումները, հաշվի առնելով վերջին փաթեթը, հասնում են գրեթե €90 միլիարդի (սա ներառում է նաեւ €65 միլիարդ արժողությամբ ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի մատակարարումները ԵՄ, որոնք պետք է դադարեցվեն մինչեւ 2023 թվականի սկիզբ):
Մինչեւ պատժամիջոցների նոր փուլը Եվրահանձնաժողովը դեպի Ռուսաստան ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների ծավալը գնահատում էր €24,8 միլիարդ, իսկ այժմ այն կազմում է գրեթե €30 միլիարդ կամ նախորդ տարվա դեպի Ռուսաստան ԵՄ արտահանման 33,5%-ը:
Եվրահանձնաժողովը նաեւ նշում է, որ էմբարգոյի տակ հայտնված ծառայությունների արտահանումը 2021 թվականին հասնում էր €3 միլիարդի, ինչը կազմում էր դեպի Ռուսաստան ԵՄ ծառայությունների ընդհանուր արտահանման 14,6%-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: