ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

06.10.2022 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի ընդունման մասին, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Նոր փաթեթն իրավական հիմք է ստեղծում ռուսաստանյան նավթի գինը սահմանափակելու համար՝ երրորդ երկրներ մատակարարելու դեպքում: Այս միջոցն առաջարկել են «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները, իսկ այժմ այն պաշտոնապես ընդունվել է Եվրամիության կողմից։

Չնայած ԵՄ որոշմանը՝ դեկտեմբերի 5-ից արգելելու ռուսաստանյան նավթի ներմուծումը, եվրոպական օպերատորները կկարողանան այդ նավթը տեղափոխել երրորդ երկրներ։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ գնի սահմանափակումը կնվազեցնի Ռուսաստանի եկամուտները եւ կպահպանի կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում:

Բացի այդ, ԵՄ-ն արգելում է Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե €7 միլիարդ: Ներդրվում են նաեւ լրացուցիչ սահմանափակումներ արտահանման մասով՝ «ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրն առանցքային բաղադրիչներից եւ տեխնոլոգիաներից զրկելու համար», ասված է հաղորդագրության մեջ։

Ութերորդ փաթեթում ԵՄ-ն նախատեսել է նաեւ պատժամիջոցների տակ ընկնելու նոր չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանափակումներ մտցնել նրանց նկատմամբ, ովքեր օգնում են խախտել պատժամիջոցները շրջանցելու արգելքը։
Դիտում՝ 11259
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW