Idram&IDBank հավելվածով, IDBank-ի եւ Իդրամի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 4․676․836 վճարում, որը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուղղվի 4090 հիմնադրամին։ IDBank բանկից հայտնում են, որ սեպտեմբեր ամսվա շահառու հանդիսացող 4090 բարեգործական հիմնադրամն ապահովում է ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակիցների կրթության շարունակական բնույթը՝ նրանց տրամադրելով կրթաթոշակներ ուսումը շարունակելու եւ իրենց երազանքի մասնագիտությունը ձեռք բերելու համար։ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն» է։IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ որոշումը կայացրել են՝ հասկանալով, որ ներկայում ամենակարեւորը մեր սահմանների պաշտպանների առողջության վերականգնումն է։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի շահառուները պետք է մշտապես մեր հասարակության ուշադրության կենտրոնում եւ հոգածության ներքո լինեն։ Նրանց առողջության վերականգնումը, կյանքի որակի բարելավումը մեր կողմից նվազագույնն է, ինչ կարող ենք անել իրենց առողջությունը չխնայած մարդկանց համար», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։«Սա Իդրամի եւ IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ գործակցություն է: 2021 թվականին «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին» նվիրաբերվել է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամ, որի միջոցով մենք ձեռք ենք բերել բժշկական սարքավորումներ, գործիքներ, ինչպես նաեւ խնամքի պարագաներ ու դեղորայք, իրականացրել ենք ֆինանսական աջակցության ծրագրեր մեր շահառուների համար: Այս անգամ եւս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել է Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։«Մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին ավելի մեծ գումար տրամադրվի՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով։Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12․500 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 26122