Brand Finance. Ազգային բրենդների ընդհանուր արժեքն այս տարի հասել է $97,2 տրիլիոնի

29.09.2022 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Brand Finance #Nation Brands
Brand Finance միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Nation Brands 2022 «ազգային բրենդների արժեքի» հերթական վարկանիշը՝ աշխարհի տարբեր երկրների հետ կապված տնտեսական, քաղաքական եւ հեղինակության գործոնների համալիր պայմանական գնահատված արժեքը:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ անցած տարվանից առաջին տեղը պահպանել է ԱՄՆ-ը, որի բրենդը գնահատվում է $26,5 տրիլիոն, Չինաստանը երկրորդն է՝ $21,5 տրիլիոն, երրորդ տեղում հայտնվել է Գերմանիան`$4,5 տրիլիոն, որն այս տարի առաջ է անցել  Ճապոնիային ($4,3 տրիլիոն):

Nation Brands 2022-ի նոր վարկանիշում նշվում է, որ աշխարհի երկրների ազգային բրենդների ընդհանուր գնահատված արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով $97,2 տրիլիոնի։ Այսպիսով, ընդհանուր ծավալը գործնականում վերականգնվել է նախահամավարակային 2019 թվականի համեմատ ($98 տրիլիոն):

Անցած տարվանից առավել նկատելի աճ են գրանցել Վրաստանի եւ Սերբիայի ազգային բրենդները (յուրաքանչյուրը՝ 24%): Ինչպես նշում է Brand Finance-ը, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ այդ երկրները կարողացել են ակտիվորեն ներգրավել ռուսաստանյան բիզնեսը, որը ստիպված է եղել տեղափոխվել միջազգային պատժամիջոցների պատճառով՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության արդյունքում։

Ազգային բրենդի արժեքի ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանում (-18%, $786 միլիարդից մինչեւ $642 մլրդ)։ Անցած տարվա 16-րդ տեղից երկին իջել է 24-րդ հորիզոնական։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Brand Finance-ը նշում է, որ «տնտեսական եւ հումանիտար ճգնաժամը հանգեցրել է այդ երկրի ազգային բրենդի արժեքի անկմանը $22 միլիարդով՝ մինչեւ $85 միլիարդ»։ Միաժամանակ, լայնածավալ միջազգային աջակցության եւ արտերկրում երկրի դրական ընկալման ավելացման շնորհիվ Ուկրաինայի ազգային բրենդի կայունության վարկանիշն աճել է 15%-ով՝ հասնելով 57,9 միավորի՝ 100 հնարավորից:
Դիտում՝ 9880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW