ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է այս տարվա առաջին 8 ամսվա տնտեսական տվյալներին։ «Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13,9%, իսկ օգոստոսին եղել է 18,4%։ Ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե ներդրումային, թե գործառնական պլաններից եւ ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական եւ ընդհանուր հզորացման գործում»,- ասել է նա։Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ օգոստոս ամսվա տվյալներով միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի՝ նվազագույն աշխատավարձից մոտ 3-3,5 անգամ բարձր։«ՏՏ ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը 1 մլն 100 հազար դրամից ավելի է, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից 15 անգամ ավելի բարձր։ Այս աշխատավարձը համադրելի է Եվրոպայի եւ Ամերիկայի այդ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի հետ»,- նշել է նա։ Tweet Դիտում՝ 4108