Նախատեսվում է օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել

29.09.2022 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Երեւան
Երեւանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները:

Քաղաքապետարանից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի եւ դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաեւ տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար:

«Համայնքը դիտարկում է նաեւ նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն սպասարկելու համար, ինչպես նաեւ օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթեւեկության բեռնաթափման հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:

Պաոլո Սպանտիգատին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երեւանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:
Դիտում՝ 7084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW