Լոռիում 30 կին կրթություն կստանա եւ կունենա նոր աշխատատեղ
28.09.2022 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՔՈԱՖ

ՔՈԱՖ-ը Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ 30 կնոջ համար աշխատանքային հնարավորություն է ստեղծում Լոռու մարզի հյուրընկալության ոլորտում:
ՔՈԱՖ-ից հայտնել են, որ նախագիծն ուղղված է կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ աշխատաշուկայում անբարենպաստ պայմանների չեզոքացմանը: Ծրագիրը կխթանի ոլորտում տարածաշրջանի մրցունակությունն ու տնտեսական զարգացումը։
18 եւ բարձր տարիքի 30 կին կվերապատրաստվի աշխատանքային որակավորման բարձրացման համար։ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան ակադեմիայի կողմից կանցկացվեն ինտենսիվ դասընթացներ խոհարարական արվեստի, ռեստորանային կառավարման եւ սպասարկման ոլորտներում:
Ծրագրի արժեքը 52,714 կանադական դոլար է, ՔՈԱՖ-ը հանդես կգա որպես համաֆինանսավորող կազմակերպություն՝ ներդնելով ընդհանուր ծախսերի 27%-ը:
Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին, կավարտվի 2023թ․ փետրվարի 28-ին։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: