Bloomberg. Եվրոպան կանգնած է 2008թ. ճգնաժամը գերազանցող ռիսկի առջեւ
28.09.2022 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ edf-feph.org

ԵՄ էներգետիկ շուկայի մոդելի եւ տնտեսության վրա հիմնված իրավիճակի զարգացման հիմնական սցենարը ենթադրում է ՀՆԱ-ի 1% անկում 2023 թվականի առաջին եռամսյակում, ընդ որում, անկումը կսկսվի 2022 թվականի չորրորդ եռամսյակից։
Եթե ձմեռն առանձնահատուկ ցուրտ լինի եւ Եվրամիությունը չապահովի գազի պաշարների արդյունավետ բաշխումը, ապա անկումը կարող է հասնել 5%-ի, կանխատեսում է գործակալությունը՝ նշելով, որ սա մոտ է 2009 թվականի ռեցեսիայի ժամանակ գրանցված ցուցանիշին։ Եթե նույնիսկ իրավիճակն այդքան բացասաբար չզարգանա, մեկ է՝ ԵՄ-ին սպառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երրորդ ամենամեծ տնտեսական անկումը, կարծում են Bloomberg-ի վերլուծաբանները:
«Եվրոպան ակնհայտորեն մոտենում է այն կետին, որը կարող է արտահայտվել բավականին խորը ռեցեսիայի տեսքով»,- ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին գլխավոր տնտեսագետ Մորիս Օբսթֆելդը:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Bruegel վերլուծական կենտրոնում հաշվարկել են, որ սեպտեմբերի կեսի դրությամբ ԵՄ երկրները €314 միլիարդ էին հատկացրել բիզնեսի եւ բնակչության վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար:
Մասնավորապես, փորձագետները նշել են, որ Գերմանիան €8 միլիարդ է ներդրել Uniper SE էներգետիկ ընկերությունում, Ֆրանսիան որոշել է €16 միլիարդ հատկացնել՝ 2023 թվականին էլեկտրաէներգիայի եւ գազի գների աճը 15%-ով սահմանափակելու համար, Իտալիայի կառավարությունը հաստատել է €14 միլիարդի օգնության ծրագիրը, իսկ Նիդեռլանդները հրապարակել է €17,2 միլիարդի չափով տնային տնտեսություններին աջակցության փաթեթը, որը ներառում է նվազագույն աշխատավարձի բարձրացում եւ եկամտահարկի աճ կորպորացիաների համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: