ՎԶԵԲ. Կովկասի ներկայիս աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով
28.09.2022 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը բարձր եկամուտներ է ստանում նավթի եւ գազի արտահանումից, ինչպես նաեւ ոչ էներգետիկ հատվածի բարձր ցուցանիշների շնորհիվ։
«Հայաստանը եւ Վրաստանը օգուտ են քաղում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական ընկերությունների եւ մասնագետների ներհոսքից, ինչը նպաստում է այս փոքր տնտեսություններում սպասարկման ոլորտի զարգացմանը», - ասվում է զեկույցում։
«Սակայն 2022 թվականին տարածաշրջանում գրանցված ուժեղ աճը 2023 թվականին կդանդաղի»,- պնդում են զեկույցի հեղինակները։
«Ադրբեջանի համար անորոշությունը կապված է էներգակիրների գների, ինչպես նաեւ գնաճի հետ։ Վրաստանի համար ռիսկերը պայմանավորված են անորոշությամբ եւ արտաքին ցնցումների մեծ ներուժով: Հայաստանի դեպքում դրանք ավելի են սրվում Ռուսաստանի մեկուսացող տնտեսության հետ սերտ կապերի պատճառով», - նշվում է զեկույցում։
Դրանում ասվում է, որ այս տարի Հայաստանում ակնկալվող 8%-ոց աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին կդանդաղի մինչեւ 4%։ 2022 թվականի առաջին կիսամյակում աճը կազմել է 13,1%։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: