Միխայիլ Սուխով. Առաջիկա 1.5 տարում մոտ 50 բանկ կլքի ռուսաստանյան շուկան
22.09.2022 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«Բանկերի թվի կրճատման վրա ազդող հիմնական տնտեսական գործոնները դեռ ամբողջությամբ չեն բացահայտվել՝ սա ոչ ռեզիդենտների հեռանալն է, ոլորտի համախմբումը: Տարեվերջին, երբ վերականգնվի վերահսկողական պրակտիկան, մոտ մեկ տասնյակ բանկ կլքի շուկան, մինչեւ հաջորդ տարվա վերջ՝ եւս 30-40 խաղացող»,- ասել է Սուխովը։
Նրա կարծիքով՝ տարբեր օբյեկտիվ պատճառներով առաջիկա մեկուկես տարում շուկան կլքի հիսուն բանկ։ Վարկային հաստատությունների թիվը կարող է մոտենալ 300-ի։
Առաջիկա տարիներին բանկերի թիվը կրճատելու համար գնալով կարեւորվելու է պետական հատվածում համախմբումը եւ արտասահմանյան կազմակերպությունների դուրս գալը շուկայից։ Բայց այս տարի այս գործոնները էական նշանակություն չեն ունենա կորպորատիվ որոշումների իներցիայով:
«Բացի այդ, ներկայում շուկայում գործում է օտարերկրյա կապիտալով վերահսկվող մոտ 60 վարկային հաստատություն: Ակնկալում եմ, որ դրանց կեսը՝ 20-30 խաղացող, մինչեւ 2023 թվականի ավարտը կլքի շուկան, ամենայն հավանականությամբ, դրանք կամավոր լուծարման ընթացակարգ կանցնեն»,- ասել է ACRA գործակալության ղեկավարը։
Սուխովը նաեւ նշել է, որ տարեսկզբը հեշտ չի եղել ռուսաստանյան բանկերի համար. նրանք վնասներ են կրել արժույթի արժեւորումից, ավանդների համար ավելի բարձր տոկոսավճարներից: Հետեւաբար, տարվա առաջին կիսամյակը շատ խաղացողների համար շահավետ չէր։ Նա ընդգծել է, որ տարվա կեսերից իրավիճակը սկսել է կայունանալ։ Ոլորտի համար երկրորդ կիսամյակը շահավետ կլինի, քանի որ հիմնական ցուցանիշները դժվար թե լուրջ անկայունություն ցույց տան։
«Իմ ակնկալիքների համաձայն, մինչեւ տարեվերջ կա հավանականություն, որ ոլորտի արդյունքը փոքր-ինչ տարբերվի զրոյից դրական ուղղությամբ՝ մեկ կամ երկու հարյուր միլիարդ ռուբլով: Բանկերի ընդհանուր թվի ավելի քան 80%-ը մինչեւ 2022 թվականի վերջ կարող է շահութաբեր դառնալ»,- ասել է վարկանիշային գործակալության ղեկավարը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: