Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ. նոյեմբերի 3-ից «Թել-Սել» ՓԲԸ-ն գործարկել է ինտերֆեյսի նոր տարբերակ## վճարային տերմինալների համար##: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են «Թել-Սել» ՓԲԸ-ում, նոր ինտերֆեյսն էապես տարբերվում է նախորդից. սպառողների հարմարավետության համար օպերատորները տարանջատված են ըստ բաժինների, հեշտացված է վճարման մենյուն: «Նոր ինտերֆեյսը մշակելով` մենք մեր առջեւ խնդիր էինք դրել հեշտացնել վճարային տերմինալից օգտվելը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: «Այսօր մեր համակարգում ներկայացված օպերատորների թիվն ավելացել է, էապես ընդլայնվել է նաեւ վճարվող ծառայությունների շրջանակը: Այդ պատճառով որոշում է կայացվել օպերատորներին ներկայացնել հետեւյալ խմբերում.- բջջային կապ;- կոմունալ վճարումներ;- բանկեր եւ վարկային կազմակերպություններ;- հեռուստատեսություն եւ ժամանց;- ինտերնետ եւ IP-հեռախոսակապ;- դրամական համակարգեր եւ այլ օպերատորներ:Նոր ինտերֆեյսը հարմար կլինի ինչպես փորձառու, այնպես էլ նոր սպառողների համար: Մենք հույս ունենք, որ նոր ինտերֆեյսի հարմարավետությունն ըստ արժանվույն կգնահատվեն սպառողների կողմից»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրենը: Tweet Դիտում՝ 5819