Ադրբեջանի խոշորագույն բանկը ծրագրում է ընդլայնել ներկայությունը ԱՊՀ-ում

01.11.2008 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի միջազգային բանկը /ԱՄԲ/ Ղազախստանում եւ Ուկրաինայում դուստր բանկեր բացելու ծրագրեր ունի, ասել է բանկի վարչության նախագահ Ֆուհադ Աբդուլաեւը:

ԱՊՀ տարածքում ԱՄԲ-ն արդեն ներկայացված է Ռուսաստանի եւ Վրաստանի շուկաներում: Ներկայումս ԱՄԲ-ն ընդլայնում է իր ներկայությունը նաեւ Պարսից ծոցի երկրների շուկաներում եւ նախատեսում է դուստր բանկ բացել Կատարում:

ԱՄԲ ներկայացուցչություններ են գործում Ֆրանկֆուրտում, Լոնդոնում եւ Լյուքսեմբուրգում: Մինչեւ հոկտեմբերի վերջ նախատեսվում է ԱՄԲ ներկայացուցչություններ գործարկել Դուբայում եւ ԱՄՆ-ում:

Դիտում՝ 7126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW