Ճգնաժամը լուրջ ազդեցություն չի գործի Ադրբեջանի տնտեսության վրա, կարծում է ԱԱԲ ղեկավարը

01.11.2008 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի տարադրամային պահուստները կրկնակի գերազանցում են արտաքին պարտքերը, այդ պատճառով երկրի տնտեսության վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցության ոչ մի հիմնավոր պատճառ չկա, ասել է Ադրբեջանի Ազգային բանկի վարչության նախագահ Էլման Ռուստամովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», Էլման Ռուստամովն ասել է, որ Ադրբեջանի արտասահմանյան իրացվելիությունն այսօր գերազանցում է 17 մլրդ դոլարը, իսկ երկրի արտաքին պարտքը, ներառյալ մասնավոր հատվածի պարտքը, չի գերազանցում 8 մլրդ դոլարը:

Նրա խոսքերով, երկրի ֆինանսական իրավիճակը կայուն է եւ բավարար ծավալով կուտակված պահուստները թույլ են տալիս, որպեսզի ճգնաժամը չանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա:

Դիտում՝ 6361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW