Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (IDR) «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։«Հայաստանի «B+» վարկանիշն արտացոլում է մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման եւ գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաեւ ամուր մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը եւ բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունն՝ ԱՄՀ աջակցությամբ:Այս ուժեղ կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները եւ աշխարհաքաղաքական ռիսկերը: Fitch-ում նշել են, որ Ուկրաինայի հակամարտության եւ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի մեծաթիվ քաղաքացիներ՝ 2022թ. առաջին կիսամյակում այցելուների թիվն աճել է 515 %-ով: 2022թ. առաջին կիսամյակում ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալն աճել է 200 %-ով:Fitch-ում կանխատեսում են, որ տնտեսական աճը Հայաստանում այս տարի կկազմի 6.4 տոկոս:Զեկույցի «Աշխարհաքաղաքական ռիսկեր» բաժնում Fitch-ի մասնագետները նշում են, որ չնայած «Հայաստանի իշխանությունները հավատարիմ եմ բանկային հատվածի ռիսկերի չենթարկելու քաղաքականությանը՝ պատժամիջոցների խախտումների խուսափելու համար, Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները շարունակում են էական մնալ»:«Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացել են վերջին ամիսներին, օգոստոսին Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև ռազմական բախումը հանգեցրեց զոհերի եւ հաղորդվեց Ադրբեջանի տարածքային նվաճումների մասին: Ակնկալվում է, որ կարճաժամկետ հեռանկարում լարվածությունը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը սկսել է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի նախկինում վտարված բնակիչներին, թեև Fitch-ը ներկայում չի ակնկալում, որ դա ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ կունենա» Tweet Դիտում՝ 15841