ՌԴ բանկերի կորուստներն առաջին կիսամյակում հասել են 1,5 տրիլիոն ռուբլու
02.09.2022 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ aif.ru

Սա բանկերի ֆինանսական արդյունքների վրա ճգնաժամի ազդեցության մասին տեղեկատվության առաջին բացահայտումն է։ Փետրվարից Ռուսաստանի Կենտրոնական բանկը դադարեցրել էր ոլորտի ֆինանսական արդյունքների հրապարակումը, ինչպես նաեւ արգելել վարկային հաստատություններին պարբերական հաշվետվություններ հրապարակել։
Մինչ այս բանկային ոլորտը կորուստներ էր կրել միայն 2015 թվականի ճգնաժամային տարվա որոշ ամիսներին. հունվար-ապրիլին զուտ կորուստները կազմել էին 17 միլիարդ ռուբլի, սակայն հետագա ամիսներին դրանք փոխհատուցվել էին:
Տուլինն ասել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գործող բանկերի երեք քառորդը շահութաբեր էր, իսկ մեկ քառորդը՝ վնասաբեր: Հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում գործում էր 329 վարկային հաստատություն։ Այսպիսով, մոտ 82 խաղացող կարող էր բացասական ֆինանսական արդյունք ցույց տալ։
Նա ասել է, որ խոսքը հիմնականում խոշոր բանկերին է վերաբերում, փոքր վարկային հաստատություններն այդքան չեն տուժել, քանի որ ավելի քիչ են զբաղվել արտաքին տնտեսական հարաբերությունների սպասարկմամբ, ավելի քիչ են գործել միջազգային ֆինանսական շուկաներում։
«Կարելի է ասել, որ դա դեռ «չարիքի փոքրագույնն է»»,- ասել է Տուլինը։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին ոլորտը ցույց է տվել ռեկորդային զուտ շահույթ՝ 2,4 տրիլիոն ռուբլի, եւ բացի այդ, բանկերն ունեն կապիտալի պահուստ։ Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր 7 տրիլիոն ռուբլի։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: