Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր ասել է, որ Իրանում մեծ նշանակություն է տրվում Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:ՀԱԳՄ-ից հայտնում են, որ հայ-իրանական գործարար համաժողովի առեւտրատնտեսական ընթացքում այսօր քննարկվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:Դեսպանը նշել է, որ մեծ է ակնկալիքը՝ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները, փոխանակվելով անհրաժեշտ տեղեկատվությամբ, կգտնեն փոխգործակցության նոր հնարավորություններ, կգան գործնական պայմանավորվածությունների։Նահանգապետ Աբեդին Խոռամը նշել է, որ տնտեսության գերակշիռ ոլորտների առումով նահանգը երկրում առաջատար դիրք է գրավում, այստեղով է անցնում Մետաքսի մեծ ճանապարհի իրանական հատվածը, առկա է օդային, ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցության զարգացած ցանց։ Նրա խոսքով՝ նահանգում է գտնվում «Արաս» ազատ տնտեսական գոտին, որը սահմանակից է Հայաստանին եւ էական արտոնություններ է տրամադրում այդտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներին։ Արեւելյան Ատրպատականում գործում են առաջատար մեքենաշինական, նավթավերամշակման, գյուղմթերքների, շինանյութերի արտադրության, մետաղամշակման, գորգագործության, այլ ուղղությունների ձեռնարկություններ, կապիտալ ներդրումների, առողջապահական, գիտակրթական, զբոսաշրջության արդիական համակարգեր։ Նահանգապետի տնտեսության գծով տեղակալ Մոհամադ Քալամին, անդրադառնալով դեռեւս չօգտագործված ներուժին, ընդգծել է, որ հենց Արեւելյան Ատրպատականով է անցնում Հյուսիս-Հարավ ճանապարհը, եւ Հայաստանի հետ համագործակցությամբ Իրանը հնարավորություն է ստանում հաղորդակցվելու աշխարհի տարեր ուղղություններով։ Tweet Դիտում՝ 3070