Wildberries-ը փորձարկում է ակնթարթային վճարումների ծառայությունը

23.08.2022 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #ակնթարթային վճարում
Wildberries-ը սկսել է նոր ֆինտեխ ծառայության փորձարկումը, որը ձեռներեցներին թույլ կտա իրական ժամանակում վճարումներ ստանալ վաճառված ապրանքների համար։ Որպես փորձնական մաս, այն հասանելի է կայքի առաջին հազար ձեռնարկատերերին, ասվում է Wildberries-ի հայտարարության մեջ, հաղորդում է RB.ru-ն:

Ապրանքների վաճառքից հետո գործողություններն անմիջապես տեսանելի կլինեն անձնական հաշվեկշռում, եւ վաճառողներն իրենք կկարողանան որոշել վճարումների հաճախականությունը։  

Այժմ վճարումները կատարվում են շաբաթական կտրվածքով, ծառայությունը թույլ է տալիս դրանք կարգավորել ժամը մեկ:

Ընկերությունը նախատեսում է փորձարկման շրջանի ավարտից եւ վաճառողներից հետադարձ կապ ստանալուց հետո բոլոր ձեռնարկատերերի համար ընդլայնել ծառայությունը:
Դիտում՝ 5373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW