Don't Pay. Նոր շարժում Բրիտանիայում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

11.08.2022 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #էլեկտրաէներգիա #թանկացում
Մեծ Բրիտանիայում թափ է հավաքում էլեկտրաէներգիայի առավելագույն գնի բարձրացման դեմ շարժումը, որը ստացել է Don't Pay («Մի վճարիր») անվանումը. տասնյակ հազարավոր մարդիկ նշում են, որ չեն պատրաստվում վճարել էլեկտրաէներգիայի դիմաց հաշիվները, գրում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը:

Բրիտանական էներգետիկ ընկերություններից մեկի ղեկավարը նշել է, որ իրենք չեն կարողանա օգնել սուբսիդավորել հաշիվների վճարումը, եւ կոչ է արել ներդնել «սոցիալական սակագին»։ Նա զգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի վարձերը վճարելուց հրաժարվելը մարդկանց համար «տարատեսակ խնդիրներ» կառաջացնի։

Cornwall Insight խորհրդատվական ընկերությունն իր հերթին զգուշացրել է, որ հունվարին առավելագույն գինը կարող է գերազանցել 4,2 հազար ֆունտ ստերլինգը։ Սա նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն էլեկտրաէներգիայի համար կվճարի ոչ թե ամսական 164 ֆունտ, ինչպես հիմա է, այլ՝ 355։

Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի դիմաց վճարներով պարտքերը հասել են պատմական առավելագույնին` 1,3 մլրդ ֆունտ ստերլինգի, հաղորդում է Sky News-ը` վկայակոչելով Uswitch ընկերության հետազոտությունը: Նշվում է, որ դա երեք անգամ ավելի է, քան նախորդ տարի։

Համաձայն ուսումնասիրության՝ վեց միլիոն տնային տնտեսություն ամբողջ երկրում այժմ մատակարարներին պարտք է յուրաքանչյուրը միջինում 206 ֆունտ ստերլինգ՝ ապրիլի 188 ֆունտի դիմաց:
Դիտում՝ 11733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW