Կպարզեցվի մաքսային ձեւակերպումների փաստաթղթերի տրամադրման գործընթացը

27.07.2022 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային ձեւակերպում #թույլատվական փաստաթղթեր
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները եւ ՀՀ ոստիկանությունը։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում պարզեցվում է մաքսային ձեւակերպումների եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի է հասնում պետական մարմինների հետ շփումները, խնայվում է ժամանակ եւ ռեսուրս։

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն: Ներկայում համակարգում ընդգրկված է 8 պետական մարմին: Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:
Դիտում՝ 2729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW