Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով
25.07.2022 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /


Վարկատեսակների շրջանակում բանկը փոքր եւ միջին ձեռնարկատերերին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման եւ շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքի մարման համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:
Բանկի հաճախորդ հանդիսացող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նախատեսված «Կոնվերս-Ֆաստ» վարկատեսակի շրջանակում ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ Եվրո):
Հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերերը մինչեւ 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով գումար կարող են ստանալ «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակի շրջանակում:
Վարկավորման առավելագույն ժամկետը 36 ամիս է, իսկ վճարային քարտերով օվերդրաֆտների դեպքում՝ 60 ամիս:
Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորումն իրականացվում է բանկային հաշիվների շրջանառության հիման վրա:
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման հարթակը ներկայացված է այս հղումով, մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: