ՀՀ-ում արեւածաղկի ձեթի անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովի ՌԴ-ն

25.07.2022 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ #ՌԴ #արեւածաղկի ձեթ #ցորեն
Արեւածաղկի ձեթի ներքին պահանջարկը Հայաստանում 2022 թ․ ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչեւ տարեվերջ արեւածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները Ռուսաստանից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։

Կանխատեսումների համաձայն ՝ 2022 թ․ ՀՀ-ում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։ Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչեւ տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչեւ 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու եւ եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար եւ 60 հազար տոննա։

Նախարարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի եւ պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձեւավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։
Դիտում՝ 2897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW