2022-ի հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվն ավելացել է

22.07.2022 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #աշխատավարձ #գրանցված աշխատող
2022-ի հունիսին Հայաստանում աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը 681 050 է:

ՀՀ կառավարությունը ներկայացրել է վիճակագրություն, թե վերջին 5 տարվա ընթացքում որքան է կազմել երկրում աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը:

Այսպես՝ 2021թվականին Հայաստանում աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը կազմել է 643 256, 2020 թվականին՝ 609 302, 2019 թվականին՝ 605 837, իսկ 2018 թվականին՝ 563 143:

Ըստ ներկայացված թվերի՝ 2022-ի հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը՝ 2021-ի հունիսի նկատմամբ ավելի է 5.9%-ով, 2020-ի հունիսի նկատմամբ՝ 11.8%-ով, 2019-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 12.4%-ով, իսկ 2018-ի հունիսի նկատմամբ՝ 20.9%-ով:
Դիտում՝ 6547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW