Պատժամիջոցների կատարման վերահսկողության շրջանակում բրիտանական իշխանություններն ուշադրություն են դարձնում կրիպտոարժույթներով գործարքներին եւ ռուսաստանցիների միջնորդների գործողություններին Լոնդոնում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի պետական քրեագետների՝ Փողերի լվացման վերաբերյալ տվյալների հավաքագրման միասնական աշխատանքային խմբի (JMLIT) անդամների համատեղ տեղեկագրում:RBC-ի փոխանցմամբ՝ առաջարկությունները պատրաստել են Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը (NECC), Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության միջգերատեսչական ստորաբաժանումը (NCA) եւ Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարության պատժամիջոցների իրականացման վարչությունը (OFSI):Պատժամիջոցները շրջանցելու ինչ մեթոդներ է նկատել Լոնդոնը.- Պատժամիջոցների ենթարկված անձինք հնարավորություն ունեն «ուղղակի կամ անուղղակի» փոխանցել ակտիվները պատժամիջոցները չսատարող իրավասություններին՝ ԱՄԷ-ին, Թուրքիային, Չինաստանին, Բրազիլիային, Հնդկաստանին եւ նախկին ԽՍՀՄ երկրներին, բացառությամբ՝ Ուկրաինայի եւ Բալթյան երկրների:- Օգտագործել վճարման այլընտրանքային եղանակներ, օրինակ՝ կրիպտոարժույթները` «պատժամիջոցները շրջանցելու համար»: - Զգալի միջոցներ են փոխանցվում կրիպտոակտիվների օգնությամբ, ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ այս սխեմայի ընդլայնման հիմնական խոչընդոտը կրիպտոարժույթների շուկայի չափն է, իսկ բլոկչեյնի «թափանցիկ բնույթը» կարող է նվազեցնել կրիպտոարժույթների գրավչությունը պատժամիջոցները շրջանցելու համար:- Նաեւ կարող է օգտագործվել բաժնետոմսերի փաթեթների կառավարման փոխանցումն ընտանիքի անդամներին կամ գործընկերներին՝ իջեցնելով սեփականության մասնաբաժինը 50% շեմից ցածր մակարդակի:- Պատժամիջոցի ենթարկված անձը կարող է հայտարարել, որ հրաժարվել է ակտիվից, սակայն «շատ հավանական է», որ նա կպահպանի իր ազդեցությունը ընտանիքի անդամների, վստահված անձանց կամ միջնորդների (ֆիզիկական անձանց եւ ընկերությունների) միջոցով, ընդգծում են զեկույցի հեղինակները։ Նման միջնորդներ կարող են լինել իրավաբանները, հասարակայնության հետ կապերի մենեջերները, հաշվապահները, ներդրումների գծով խորհրդատուները, անշարժ գույքի գործակալները: Tweet Դիտում՝ 11535