Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն ավարտվել է

21.07.2022 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԲ #մաքսային
Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ ծրագրի արդյունքները:

Տեղի է ունեցել ՊԵԿ եւ ՀԲ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը եւ այլ հյուրեր:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին:

Միջոցառմանը ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները: Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում եւ Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ` մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը` կարեւորելով հարկային եւ մաքսային բարեփոխումները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Դիտում՝ 1295
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW