ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Կապան քաղաքում նոր գրասենյակ է բացել՝ ընդլայնելու Սյունիքի մարզում իր գործունեությունը։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով եւ կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ Սյունիքում գյուղատնտեսական գործունեության տնտեսական կենսունակությունը խթանելու նպատակով ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում հատիկընդեղենի շահութաբեր արժեշղթայում: Նպատակն է տեղական համայնքներին հասանելի դարձնել ագրոբիզնեսին առնչվող սննդամթերք եւ գիտելիք՝ միեւնույն ժամանակ աշխատանքի հնարավորություններ ընձեռելով տղամարդկանց եւ կանանց համար:«Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Սյունիքի ֆերմերները զրկվել են հողերից եւ արոտավայրերից, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում ավելի արդյունավետ հողային ռեսուրսների մեջ՝ բարելավելու գյուղատնտեսության ոլորտն ու մարզում ապրող մարդկանց կյանքի որակը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:«Սյունիքի մարզում մեծ ներուժ կա, եւ մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները եւ լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ եւ ներգրավելով համայնքի անդամներին՝ խթանելու կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով եւ լուծելով մարզում առկա մարտահրավերները», - նշել է ՊՀԾ-ի փոխտնօրեն եւ տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:2021թ․-ի վերջին ՊՀԾ-ն սկսել է իրականացնել ոռոգման ջրի ենթակառուցվածքի ծրագիր Սյունիքի մարզի չորս համայնքների տասնմեկ գյուղերում: Ավելի քան 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցքների կառուցումը կոռոգի ավելի քան 1000 հեկտար հող՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը, ինչն էլ կբարձրացնի շուկայական հնարավորությունները ֆերմերների համար եւ հնարավորություններ կստեղծի արդյունավետորեն զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ: Tweet Դիտում՝ 3574