Թուրքիան $929 մլն-ի վարկ է ստացել Deutsche Bank-ից՝ ՌԴ գազից կախվածությունը կրճատելու համար
14.07.2022 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://clubdecapitales.com/

Այդ միջոցները կուղղվեն հեղուկ բնական գազի ձեռքբերմանը` նվազեցնելու համար Թուրքիայի կախվածությունը ռուսաստանյան էներգառեսուրսներից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանկի հայտարարությունը։
Հատկացված միջոցները կօգտագործվեն 10 երկրներից՝ Ալժիրից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Քաթարից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից հեղուկ բնական գազ գնելու համար։ Վարկի մարման ժամկետը երեք տարի է։
Botas-ն առաջին անգամ է վարկ ստացել արտասահմանյան բանկից հեղուկ բնական գազ ներմուծելու համար։ Ըստ գործակալության՝ դա հնարավորություն կստեղծի կնքել նմանօրինակ գործարքներ, որոնք թույլ կտան Botas-ին դիվերսիֆիկացնել մատակարարումները եւ նվազեցնել կախվածությունը ռուսաստանյան խողովակաշարային գազից, որն ապահովում է Թուրքիայի ներքին շուկայի կարիքների կեսից ավելին:
Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում Սեւ ծովով անցնող երկու խողովակաշարերով։ «Երկնագույն հոսք»-ը շահագործման է հանձնվել 2002 թվականի վերջին, դրա նախագծային հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ։
«Թուրքական հոսք»-ը բաղկացած է երկու գծից, որոնցից մեկը նախատեսված է Թուրքիայի սպառողներին գազ մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ գազ առաքելու համար։ «Թուրքական հոսք»-ի ընդհանուր հզորությունը 31,5 միլիարդ խորանարդ մետր է, դրա շահագործումը սկսվել է 2020 թվականի հունվարին։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: