ՌԴ ԱԳՆ-ն «ուշադիր հետեւում է» ԱՊՀ-ում իր քաղաքացիների բանկային սպասարկմանը

13.07.2022 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԱԳՆ #Դմիտրի Բիրիչեւսկի #բանկային քարտեր
ՌԴ ԱԳՆ Տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչեւսկին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ռուսաստանյան կողմը համակարգային խնդիր չի տեսնում ԱՊՀ երկրներում ռուսաստանցիների կողմից բանկային քարտերի ձեւակերպման ոլորտում։

«Ավելի շուտ, կարելի է խոսել առանձին դեպքերի մասին, որոնք, այնուամենայնիվ, պահանջում են պետության ուշադրությունը»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ «կան բազմաթիվ միջազգային ստանդարտներ, ինչպես նաեւ դրանցից բխող ազգային օրենքներ, օրինակ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում, որոնց հիման վրա ֆինանսական հաստատությունները որոշակի պահանջներ են ներկայացնում իրենց հաճախորդներին»:

«Յուրաքանչյուր բանկ, ինքնուրույնության մեծ մասնաբաժնով, որոշում է, թե կոնկրետ ինչ ստուգումներ պետք է կատարի եւ ինչ փաստաթղթեր պահանջի այսպես կոչված «ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer, KYC) մոտեցման շրջանակում»,- պարզաբանել է Բիրիչեւսկին:

«Ընդ որում, ներկայումս աշխարհի շատ երկրներում այդ պահանջները խստացվում են, եւ դա չի վերաբերում բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին։ Նույնը կարելի է ասել Հայաստանի եւ Ղազախստանի մասին, որտեղ վերջին շրջանում զգալիորեն աճել է քարտային հաշիվ բացելու համար պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկատվության ցանկը»,- ասել է նա։

Բիրիչեւսկին կարծում է, որ «այդ խնդիրն իսկապես գոյություն ունի եւ ավելացնում է պլաստիկ քարտեր ստանալու համար ժամանակային, ֆինանսական եւ այլ ծախսերը»։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ «ներկայումս խոսք չկա Ռուսաստանի քաղաքացիների համար անհաղթահարելի խոչընդոտների ստեղծման մասին, որոնք կարող են սահմանափակել նրանց իրավունքները ստանալ լիարժեք բանկային սպասարկում ԱՊՀ երկրներում»։

«Անկասկած, ՌԴ ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ պատրաստ է ՌԴ կառավարության տնտեսական բլոկի եւ հարեւան երկրների համապատասխան գերատեսչությունների հետ ներգրավվել արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների խնդիրների լուծման գործում»,- եզրափակել է դիվանագետը։
Դիտում՝ 8059
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW