Դիլիջան համայնքի` պատերազմից տուժած 84 երիտասարդ աշխատանքի է անցել

12.07.2022 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Իրինա Սեյլանյան #«ՍՕՍ Մանկական Գյուղեր»
Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը:

Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին եւ նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու եւ ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած 17-ից 35 տարեկան երիտասարդներ էին, որոնք ընտրվել էին ըստ սահմանված առաջնահերթության՝  վիրավոր եւ ռազմական գործողությունների մասնակիցներ, պատերազմի մասնակիցների ընտանիքներից երիտասարդներ, հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներ:

Ծրագրի շնորհիվ Դիլիջան համայնքի՝ պատերազմից տուժած ավելի քան 100 երիտասարդ ձեռք է բերել նոր հմտություններ, աշխատանքային շուկային համապատասխան մասնագիտական կարողություններ ու գործիքներ։ Արդյունքում,  մասնակիցների  70%-ը աշխատանքի է տեղավորվել տարբեր ոլորտներում: Իսկ 9 երիտասարդ ստացած 3000 եվրո դրամաշնորհով հիմնել են իրենց սեփական ընկերությունները՝ նոր աշխատատեղեր բացելով համայնքում։

Միջոցառմանը ներկա էին «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Երեւան մ/ճ-ի տնօրեն Հարություն Դարբինյանը, HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյլանյանը եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» ԲՀ-ի Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

«Հավատարիմ HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ բանկն իրագործում է մի շարք ծրագրեր, որոնց  նպատակն է աջակցել Հայաստանում մարզային եւ խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Նշեմ, որ տարվա ընթացքում բազմաթիվ այլ նախաձեռնություններ եւս ունեցել ենք՝ ուղղված մարզերի մեր հայրենակիցների, մասնավորապես, երիտասարդների կյանքի որակի բարելավմանը: Սակայն այս ծրագիրն առավել յուրահատուկ է, քանի որ դրան մասնակցում են Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդները»,- նշել է HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

«Անցած տարի գարնանը՝ ծրագրի մեկնարկին, ակնկալում էինք մոտ 100 երիտասարդի մասնակցություն, որտեղ նրանք կստանային նորարարական կրթություն եւ կզարգացնեին  իրենց բիզնես հմտությունները:  Ուրախալի է տեսնել, որ մասնակիցներից ոմանք իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնել՝ այդպիսով ապահովելով իրենց համայնքի կայուն զարգացումը»,- ավելացրել է Իրինա Սեյլանյանը:
Դիտում՝ 17617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW