Երեւան /Մեդիամաքս/. MTS խումբը հանգիստ է վերաբերվում բջջային երրորդ օպերատորի մուտքին հայաստանյան շուկա##: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակցին այսօր Երեւանում ասել է MTS-ի կորպորատիվ հաղորդակցության գծով փոխնախագահ Անդրեյ Տերեբենինը: Նրա խոսքերով, կարգավորչի տեսանկետից տվյալ որոշումը լրիվ տրամաբանական է: “Vivacell-MTS-ն իրեն վստահ է զգում”,- շեշտել է MTS-ի փոխնախագահը: Նա նկատել է, որ ընկերությունը շատ բան է արել Հայաստանում իր ապրանքանիշի ամրապնդման համար: Խոսելով Vivacell-MTS-ի վերջնական ռեբրենդինգի մասին` Անդրեյ Տերեբենինն ասել է, որ այդ հարցի քննարկումը շարունակվում է: “Մենք ցանկանում ենք վերցնել ամանալավը MTS-ից եւ Vivacell-ից, որպեսզի դրանից շահեն հաճախորդները: Մենք չենք անի ոչինչ, ինչ կարող է հակասել մեր բաժանորդների շահերին”,- նշել է MTS-ի փոխնախագահը: Tweet Դիտում՝ 5153