Fly Arna-ի ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը կիրականացնի Cross Technics-ը

30.06.2022 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna #Cross Technics #սպասարկում
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը պայմանագիր է կնքել Cross Technics ընկերության հետ:

Պայմանագրի համաձայն, ընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Fly Arna-ի ինքնաթիռներին կմատուցի գծային տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ ծառայությունները:
 
 Fly Arna-ի եւ Cross Technics-ի միջեւ ձեռք բերված համագործակցության շրջանակում Cross Technics-ն աշխատանքի է ընդունել 18 բարձր որակավորում ունեցող նոր ինժեներների եւ աշխատակիցների, որոնք սպասարկելու են Fly Arna-ի Airbus A320 ինքնաթիռը:
Դիտում՝ 14276

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW