ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի վերաբերյալ
28.06.2022 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կենտրոնական բանկից (ԿԲ) հայտնում են, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առեւտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ԿԲ բաց օֆերտայի եւ բանկերի միջեւ տեղի ունեցած քննարկումների հիման վրա, կիրականացնեն համապատասխան մեծածավալ ներդրումներ եւ աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
«Այն հարկ վճարողները, որոնք մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, եւս կարող են օգտվել տվյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով: Համապատասխան ծանուցումը ստանալուց եւ սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից: Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ԿԲ-ն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը, դրանց վճարման դեպքերը, կարգը եւ պայմանները: ԿԲ-ն պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը եւ աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: