ԿԲ նախագահ․Կանխիկի եւ անկանխիկի դեպքում ապրանքի գինը պետք է նույնը լինի
23.06.2022 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /


«Կառավարության հետ համաձայնության արդյունքում՝ եթե վճարային տերմինալներով վճարվող գումարները միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, եւս համարում ենք անկանխիկ գործառնություն։
Օրինակ՝ մարդը կարող է բուժհաստատությունում առկա տերմինալով կանխիկով վճարել եւ գումարը միանգամից գնա բուժհաստատության բանկային հաշվին։ Այդ տիպի գործարքները եւս համարում ենք անկանխիկ։ Հետագայում, եթե հնարավորություններն ընդլայնվեն եւ մարդիկ ընտելանան քարտային վճարումներին, այդ հարցը եւս կվերանայենք։
Ինչ վերաբերում է POS տերմինալներին եւ, մասնավորապես, ՀԴՄ-ների վրա այդ տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, ապա այս պահին հարցը լուծված է, բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման եւ ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա։ Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ գումարը, որը պետք է տնտեսվարողները վճարեն այդ սարքերի սպասարկման դիմաց, այս փուլում հնարավորինս մինիմալ լինի»,- ասել է նա։
ԿԲ նախագահը նշել է՝ եթե գյուղական վայրերում շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսվարողը ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին կվճարի ամսական ընդամենը 1000 դրամ, Երեւանում՝ ավելի բարձր։
«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք ունենք մոտ 50 000 ՀԴՄ, որոնք POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն։ Գերխնդիրը, որն այսօր ունենք, այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա վճարել անկանխիկ, որպեսզի մարդն օգտվի նաեւ cashback-ի մեխանիզմից։ Մինչեւ հուլիսի 1-ը պետք է հասցնենք սա անել»,- ասել է Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է իմանա, որ թե անկանխիկ, թե կանխիկ վճարումների դեպքում ապրանքի գինը պետք է նույնը լինի։
«Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե նա վճարում է անկանխիկ եղանակով»,- ասել է նա։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: