Սի Ցզինպին․ Պատժամիջոցների քաղաքականությունը բումերանգ է եւ երկսայրի սուր
23.06.2022 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ af24news.com

«Համաշխարհային տնտեսության քաղաքականացումը, այն վերածելով գործիքի ու զենքի, օգտագործելով գերիշխող դիրքը համաշխարհային ֆինանսական համակարգում կամայական պատժամիջոցների կիրառման համար, վերջիվերջո, վնաս է հասցնում ոչ միայն համաշխարհային հանրությանը, այլեւ նրանց, ովքեր նախաձեռնում են դա»,- Սի Ցզինպինի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ կայքը։
Նա հավելել է, որ այժմ որոշ կարեւոր արտադրական եւ մատակարարման շղթաներ ենթարկվել են արհեստական միջամտության, ավելանում է համաշխարհային գնաճը, միջազգային ֆինանսական շուկան շարունակում է տատանվել, իսկ գլոբալ տնտեսության վերականգնման ինտենսիվությունը շարունակում է թուլանալ։
«Բոլորն անհանգստացած են, որ համաշխարհային տնտեսությունը կարող է ընկնել ճգնաժամի ցնցումների մեջ»,- ասել է Չինաստանի ղեկավարը՝ հավելելով, որ այժմ առավել քան երբեւէ կարեւոր է միավորել ուժերը ճգնաժամի դեմ պայքարում, իսկ զարգացած երկրները պետք է «պատասխանատու տնտեսական քաղաքականություն վարեն՝ զարգացող երկրների վրա բացասական ազդեցությունից խուսափելու համար»։
Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սի Ցզինպինը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է ամրապնդի համագործակցությունը պարենային եւ էներգետիկայի ոլորտներում, բարձրացնի այդ բնագավառներում անվտանգության մակարդակը։
BRICS Գործարար համաժողովին մասնակցում է 1000 ներկայացուցիչ աշխարհի 18 երկրից։ Նրանց թվում են գործարարներ 13 երկրից, այդ թվում՝ 40 ընկերություն Forbes ամսագրի՝ աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշից։
BRICS-ի 14-րդ համաժողովը կանցկացվի հունիսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Դրա օրակարգում են գլոբալ զարգացման խթանումը, համաշխարհային տնտեսական խնդիրների քննարկումը, ինչպես նաեւ զարգացող երկրների դերի ամրապնդման հարցերը։ Այս տարի BRICS-ում նախագահում է Չինաստանը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: