Հունիսի 22-ին կայացավ Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն էր ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին եւ ֆիզիկական անձանց ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով՝ անկախ ոլորտից: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարեւորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinum հովանավոր միացել էր Orion Summit 2022-ին` թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի եւ լուծումների համախումբ: Դրանով բանկն առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի խնդիրների ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի` թվային նպատակային հարթակների միջոցով:«Մենք հանդիսանում ենք այս միջոցառման պլատինե հովանավորը, քանի որ շատ կարեւորում ենք Հայաստանի թվայնացման զարգացումը։ Ամերիաբանկը միշտ տարբեր բնագավառներում նորարար է եղել ու կարեւորել է նորարար ծրագրերի իրականցումը: Տարիներ շարունակ զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք ուղղված են բիզնեսի կյանքի հեշտացմանը։ Դավիթ Սարգսյանը (աջից երկրորդը) Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինքս կենտրոնանալու եմ աշխատակիցների բաժնետիրացման եւ մասնակցության վրա, որը կարեւոր մշակութային մաս է թվայնացման զարգացման տեսանկյունից։ Ամերիաբանկը հանդիսանում է այն եզակի կազմակերպություններից մեկը, որը դեռեւս 2016-ին ներդրել է այդ համակարգը»,- մեզ հետ զրույցում նշեց Ամերիաբանկի իրավական տնօրեն Դավիթ Սարգսյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում եւ արագացում. նորարարություն, ֆինանսներ եւ ներդրումային հեռանկարներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը պատմել է բանկում թվայնացման նոր գործընթացների ու ձեռներեցության քաջալերման մասին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ներկայացրել է, թե ինչպես են Ամերիաբանկի էկոհամակարգում ներքին նոր առաջարկներ արվում, ինչպես են դրանք վավերացվում՝ օգտագործելով առկա տվյալները: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեծ է տարբերությունը մեր նախկին եւ ներկա պլանավորման գործընթացների միջեւ։ Նախկինում այն ավելի շատ ձեւավորված էր դասական, ավանդական բանկային ծառայությունների շուրջ, իսկ այժմ տեսնում ենք շատ ավելի ճկուն, agile ֆինանսավորման նոր հնարավորություններ։ Մենք պետք է զգոն լինենք եւ նկատենք բոլոր այն նոր հնարավորությունները եւ գաղափարները, որոնք կարող են շարժիչ ուժ դառնալ։ Սա ազդում է նաեւ արտաքին ստարտափների հետ ավելի շատ համագործակցելու մեր պատրաստակամության վրա, ինչը 5 կամ 10 տարի առաջ չլսված երեւույթ էր բանկի համար»,- նշել է Արտյոմ Շամցյանը:Նա իր խոսքում կարեւորեց տեխնոլոգիական նախապատրաստական աշխատանքները, որոնք թույլ կտան բանկի թվայնացման գործընթացներում էլ ավելի մեծ ներգրավվածություն ապահովել տեղական ստարտափների համար՝ նրանց տրամադրելով գործիքակազմ իրենց գաղափարներն իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ իրական հաճախորդների հետ աշխատելու եզակի հնարավորություն։ Արտյոմ Շամցյանը (աջից) Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ամերիաբանկի գլխավոր նպատակն է նաեւ հանդես գալ որպես թվային տեխնոլոգիաների ու էկոհամակարգերի գործընկեր եւ աջակից»,- ընդգծել է Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրենը։ Գագաթնաժողովին մասնակցել են տեխնոլոգիական, ֆինանսական եւ այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի եւ միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ եւ փորձառու մասնագետներ: Այցելուները հնարավորություն ունեցան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից եւ այլն: Նունե Գրիգորյան Tweet Դիտում՝ 1641