«Կրակոց՝ սեփական ոտքին»․ ամերիկացի գիտնականը խոսել է պատժամիջոցների մասին

21.06.2022 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուիլյամ Ռուգեր #Ռուսաստան #պատժամիջոցներ
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները դարձան «կրակոց՝ սեփական ոտքին», Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի նախագահ Ուիլյամ Ռուգերը (William Ruger)։

Նրա խոսքով՝ հազվադեպ է լինում, երբ պատժամիջոցները հանգեցնում են նրան, որ երկրները, որոնց նկատմամբ դրանք սահմանվել են, «փոխում են իրենց վարքագիծը»։ «Դուք չեք կարող ստիպել պետությունների ղեկավարներին հրաժարվել նրանից, ինչ իրենք համարում են ծայրահեղ էական իրենց կենսական կարեւոր ազգային շահերի համար: Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայում իրավիճակն է»,- Ռուգերի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։

Նա նշել է, որ երբ պատժամիջոցների ճնշման պայմաններում Ռուսաստանն ավելացնում է էներգառեսուրսների վաճառքից ստացվող եկամուտները, սա «չկանխատեսված հետեւանքների» հերթական դեպքն է, որը «սխալ գործողությունների» արդյունք էր։

«Մեզ պատմում էին բոլոր այդ զբոսանավերի մասին, որոնք մենք ձերբակալում էինք, հետո մենք պետք է վճարենք դրանց պահպանման համար։ Եվ սա ընդամենը մի փոքր օրինակ է։ Բայց մենք դա տեսնում ենք նաեւ նավթի, պարենային ապրանքների գների դեպքում։ Իսկ հետո ԱՄՆ-ը մեր աչքի առաջ հայտարարում է՝ գիտեք, մենք պետք է սուբսիդիաներ հատկացնենք համաշխարհային պարենային օգնության համար»,- նշել է գիտնականը։

Ինչպես հայտարարել է Ռուգերը, պատժամիջոցների հետ կապված իրավիճակը «ծայրահեղ կանխատեսելի» էր, քանի որ գիտնականները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են այս հարցը եւ պարզել, որ նման ճնշման քաղաքականությունը հաճախ «այնքան էլ չի օգնում»:

«Կրկնում եմ՝ ամեն ինչ շատ կանխատեսելի է։ Իսկ տիպիկ պատկերը, որը մենք տեսնում ենք ներկայիս վարչակազմի կողմից, քաղաքական որոշումներ են, որոնք, կարծես թե, օգուտ պետք է բերեն ամերիկացի հարկատուներին կամ արտասահմանում գտնվող մարդկանց, բայց գործնականում ստացվում է կրակոց՝ սեփական ոտքին»,- ընդգծել է գիտնականը։
Դիտում՝ 4772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW