«Մի դրամի ուժը» 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն դրամ

20.06.2022 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #IDBank #Իդրամ
Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետեւյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․ Ժամեր անց «Իդրամ» ընկերությունը հայտարարեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին՝ նշելով, որ այդ օրից ի վեր ընկերությունն իր միջոցներից Իդրամ համակարգով կատարված ցանկացած վճարման դիմաց 1 դրամ փոխանցելու է նախաձեռնությանը։

Սկզբում ոչ բոլորն էին հավատում

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկին թերահավատները շատ էին։ «Ինչպես մեր հաճախորդները, այնպես էլ շահառուները, հավանաբար, մտածում էին, թե ինչ պետք է փոխի ընդամենը 1 դրամը։ Մեր առաջին նախաձեռնության ընթացքում իսկապես կուտակվող գումարները մեծ չէին՝ երեք ամսվա ընթացքում մենք կարողացանք նվիրաբերել ընդհանուր՝ մոտ 5 մլն գումար։ Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց մեզ միացավ IDBank-ը, ինչն, իհարկե, լրացուցիչ թափ հաղորդեց նախաձեռնությանը»,- ասում է Իդրամի տնօրենը։

IDBank-ը նոր ուժ տվեց «մի դրամին»

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է, որ բանկը միացավ «Մի դրամի ուժին», որովհետեւ իրենք հավատում էին, որ այդ ուժը կա։ Բացի այդ իրենք հավատում էին, որ միանալով նախաձեռնությանը՝ կկրկնապատկեն այդ ուժը։

«Մի դրամի ուժի» հաջողության գրավականը

«Կարծում եմ ծրագրի հաջողությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մեր հաճախորդները ընդամենը վճարում են կատարում Իդրամով եւ իրենց միջոցներից ավելորդ ոչ մի դրամ չեն ծախսում»,- ասում է Մհեր Աբրահամյանը եւ նշում, որ «մի դրամները» հատկացվում են բանկի եւ Իդրամի կողմից։ «Ուրախ ենք, որ 2 տարվա ընթացքում հասցրել ենք օգտակար լինել մեր երկրի համար կարեւոր գործունեություն ծավալող տարբեր հիմնադրամների, որոնք մեծ ներդրում ունեն առողջապահության, երկրի պաշտպանության, բնապահպանական, կրթական ոլորտներում։ Մենք փոխանցել ենք ավելի քան 82 մլն ՀՀ դրամ ու դեռ շարունակում ենք մեր առաքելությունը», - ասում է Մհեր Աբրահամյանը։

«Մի դրամի ուժը» շարունակվո՞ւմ է

IDBank-ն ու Իդրամն, իհարկե, շարունակում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Ավելին, շուտով կհայտարարեն ծրագրին նոր թափ հաղորդելու մասին։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով ներկայում Մի դրամի ուժի շահառուն Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, որի Սմարթ կենտրոնում ավելի շատ երեխաներ կստանան  անհրաժեշտ գիտելիքներ։

Հաջորդ շահառուն․․․

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին եւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետեւանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ։

«ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է «MetaGait» դրամահավաքի նախագիծը, որի նպատակը ինքնարժեքով 35 «MetaGait»-ի արտադրությունն է, որից կօգտվի 97 շահառու։

Մի դրամի ուժը մեկնարկից ի վեր միջոցներ է հատկացրել հետեւյալ բարեգործական հիմնադրամներին՝

- 10․757․867 ՀՀ դրամ My Forest Armenia հիմնադրամին

- 9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին

-  9․328․753 ՀՀ դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին

-  8․057․944 ՀՀ դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

- 3 701 910 ՀՀ դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

-  6.925.000 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

- 8․648․000 ՀՀ դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

- 6․962․504 ՀՀ դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

- 3․603․291 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

- 2․521․255 ՀՀ դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

- 5․034․750 ՀՀ դրամ՝ Տավուշի եւ Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

«Շարունակեք կատարել վճարումներ Idram&IDBank հավելվածով, Idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով եւ երկու ընկերությունների տերմինալներով, դարձեք բարի կամքի դեսպան, եւ Ձեր ամեն վճարման դիմաց մենք կշարունակենք 1 դրամ հատկացնել «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10000-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 21621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW