«Սբեր»-ը պատրաստվում է թվային ֆինանսական ակտիվներով առաջին գործարքին

15.06.2022 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #Անատոլի Պոպով #թվային ֆինանսական ակտիվներ
«Սբեր»-ի սեփական հարթակում թվային ֆինանսական ակտիվներով առաջին գործարքը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է «Սբերբանկ»-ի Վարչության փոխնախագահ Անատոլի Պոպովը։

«Մենք հետեւում ենք նոր տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ բաշխված ռեեստերների ոլորտում, ուսումնասիրում ենք՝ ինչպես են զարգանում բլոկչեյն տեխնոլոգիաները։ Ներկայումս բազմաթիվ նախագծեր են հայտնվում դրանց օգտագործմամբ, եւ Սբերբանկում, բնականաբար, նույնպես: Գարնանը մենք ընդգրկվեցինք տեղեկատվական համակարգերի օպերատորների ռեեստրում, այդ համակարգերում իրականացվում է թվային ֆինանսական ակտիվների թողարկումը։ Մեր հարթակն արդեն համապատասխան փորձարկումներ է անցել, եւ առաջին գործարքը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նա։
Դիտում՝ 4593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW